«Բինամ» ընկերությունը հանդիսանում է ավտոպահեստամասեր արտադրող առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Ընկերությունը հիմնվել է 2004թ-ին և իր գործունեության ընթացքում ձեռք բերել հաճախորդների վստահությունը, որպես հուսալի մատակարար։
Մեր պահեստներում առկա ապրանքների մեծ տեսականին հնարավորություն է տալիս մաքսիմալ օպերատիվ կատարել մեր հաճախորդների պահանջները: Հատուկ ուշադրություն է դարձվում մեր պահեստներում Bosch, Febi, Gates, Bilstein, Osram, NGK, Blue Print, Elring, Continental, ATE արտադրողների առավել պահանջված տեսականու առկայության վրա:
Մեր ընկերությունն ունի առաքման սեփական ծառայություն: Մեր մեծածախ գնորդների պատվերների առաքումը Երևանի տարածքում կատարում ենք անվճար: