Լազերային հարթաչափ Bosch Quigo Green
51,000.00 ֏
Արտիկուլ՝ 0603663C01
Երաշխիք՝ 1 տարի
Ապրանքի դաս՝ տան համար
Տեսակ՝ գծային
Ճառագայթների քանակը՝ 2
Հստակությունը՝ ± 0.8 մմ/մ
Մարտկոցների քանակը հավաքածուի մեջ՝ ոչ
Լազերի դաս՝ 2
Ալիքի երկարությունը՝ 500-540 Նմ
Առկա է 1 հատ
Bosch Quigo Green լազերային հարթաչափն օգտագործվում է վերանորոգման և հարդարման աշխատանքների ժամանակ։ Երկու հատվող կանաչ ճառագայթներն ապահովում են հրաշալի տեսանելիություն նույնիսկ վառ լուսավորության պայմաններում։ Հավաքածուն ներառում է նաև TT 150 ծալվող շտատիվ՝ տարբեր մակերևույթների վրա տեղադրելու համար։
Առավելությունները
- Աշխատանքի հեռավորություն՝ մինչև 12 մ
- Հստակությունը՝ ± 0,8 մմ/մ
- Ավտոմատ հավասարեցում
- Կոմպենսատորի բլոկավորում
- Հարվածակայուն վռան
- Լիցքավորման տնտեսում։
Bosch Quigo Green հիմնական առավելությունները
Սարքը պրոյեկտում է երկու ուղղահայաց հարթություններ։ Լազերի կանաչ գույնի շնորհիվ գծերը տեսանելի են նույնիսկ դրսում՝ վառ լուսավորության տակ։ Bosch լազերային հարթաչափը միանում է շարժուն ստեղնի միջոցով՝ ինչը շատ հարմար է մեկ ձեռքով աշխատանքի ժամանակ։
Ճառագայթը տեսանելի է մինչև 12 մ հեռավորությունից։ Հստակությունը կազմում է ± 0,8 մմ/մ՝ որքան մոտ եք տեղադրում սարքն օբյեկտին, այնքան ավելի հստակ կլինեն գծերի սահմանները։
Ներդրված կոմպենսատորը հարթեցնում է լազերային ճառագայթը տատանումների առաջացման կամ զգալի թեքության դեպքում։ Աշխատանքի տրամագիծը կազմում է ± 4°։ Ավելի շատ շեղվելու դեպքում լազերն անջատվում է։ Եթե Ձեզ անհրաժեշտ են թեք գծեր, օրինակ, սանդուղքի շինարարության համար, կոմպենսատորը կարելի է ֆիքսել։
Bosch Quigo Green վռանը պատրաստված է ամուր պլաստիկից և ամրացված է ռետինապատ ներդիրներով։ Ինչն ապահովում է սարքը վնասվելուց 1 մ բարձրությունից ընկնելու դեպքում։
Հավաքածուն ներառում է ТТ 150 շտատիվ։ Բացվող հենակների շնորհիվ դուք կարող եք կարգավորել հարթաչափի դիրքը՝ համապատասխանեցնելով ընթացիկ խնդիրներին։ Մաքսիմալ բարձրությունը՝ 157 սմ է։ Բռնակն ամրացված է գնդաձև հիմքի վրա, որը կարելի է թեքել տարբեր անկյունների տակ, իսկ բռնակը թույլ է տալիս գործողությունները կատարել մաքսիմալ հարմարավետ։
Սարքն աշխատում է АА տեսակի 1 մարտկոցով։ Ռեսուրսը բավարար է 2 ժ անընդմեջ աշխատանքի համար։
- Տեսակ՝ գծային
- Ալիքի երկարությունը՝ 500-540 Նմ
- Լազերի դաս՝ 2
- Հարթեցման դիապազոն՝ ± 4°
- Լազերային ճառագայթի գույնը՝ կանաչ
- Հարթեցման տեսակ՝ ավտոմատ
- Ճառագայթների քանակ՝ 2
- Լազերային դիոդ՝ < 1 мВт
- Ճառագայթների ուղղությունը՝ V H
- Հարթեցման ժամանակը՝ 6
- Հստակությունը՝ ± 0.8 մմ/մ
- Շահագործման տարածքը՝ փակ տարածք
- Սնուցում՝ մարտկոց
- Աշխատանքի ժամանակը՝ 3 ժ
- Աշխատանքային ջերմաստիճան՝ +5 մինչև +40 °С
Reviews
There are no reviews yet.