Bosch GCL 2-15 Professional + RM1 լազերային դետեկտորը պրոֆեսիոնալ չափող գործիք է շինարարական, վերանորոգման և երեսպատման աշխատանքների ժամանակ պատերի և հատակի գծանշման համար։ Տվյալ սարքն արտացոլում է 180° հորիզոնական գիծն ու ուղղահայաց գիծը՝ 270° հատվածում։ Այնուհետև պրոյեկտում է երկու լազերայի կենտրոնական կետերը։
Ուղղահայաց և հորիզոնական գծերը հատվում են ուղիղ անկյան տակ։ Կա հնարավորություն միացնելու և անջատելու առանձին յուրաքանչյուր գիծն ու կետը, ինչը թույլ է տալիս ազատվել ավելորդ բարդություններից և կենտրոնանալ կոնկրետ խնդրի վրա։ Նման գործիքի միջոցով կարելի է կատարել բարդ գծանշումներ լազերային մարկերի աննշան տեղաշարժումով։
Bosch GCL 2-15 Professional + RM1 լազերային դետեկտորի առանձնահատկությունները
- Աշխատանքային տրամագիծ՝ 15 մ ±0,3 մմ/մ հստակությամբ
- Կոմպենսատոր 4° աշխատանքային տրամագծով
- Թեքության ամրակ RM1
- IP54 ստանդարտով վռանի պաշտպանություն
Լազերային ճառագայթը լավ տեսանելի է նույնիսկ վառ լուսավորության ժամանակ։ Դա թույլ է տալիս արդյունավետ օգտագործել գործիքը նույնիսկ բաց տարածքներում։ Գործիքի աշխատանքային տրամագիծը կազմում է 15 մ՝ ±0,3 մմ/մ հստակությամբ։
Լազերային գործիքն ունի վռանի թեքության անկյան ավտոմատ փոխհատուցման գործառույթ։ Գործիքը փոխհատուցում է վռանի թեքությունը 4 վայրկյանի ընթացքում ±4° սահմաններում։ Ինչը մեծացնում է աշխատանքի ընհանուր արդյունավետությունը և բացառում նույնիսկ աննշան սխալները։ Անվտանգ տեղափոխման համար գործիքում նախատեսված է ճոճանիվի բլոկավորում։
Հավաքածուն ներառում է թեքության ունիվերսալ ամրակ RM1։ Նրա շնորհիվ գործիքը հեշտությամբ ամրանում է շտատիվին 5/8 կամ 1/4 դյույմ նստեցման տեղով։ Ամրակն ունի 360 աստիճան պտույտի հնարավորություն, ինչը թույլ է տալիս սահուն տեղափոխել գծերը պատի վրայով։ Ամրակն ունի մագնիսներ՝ մետաղին ավտոմատ ամրացման համար և հորիզոնական տարածքի համար ոտիկներ։
Չափման սարքը կազմված է պաշտպանող վռանից և համապատասխանում է IP54 ստանդարտներին։ Այն կարելի է օգտագործել փոշոտ տարածքում, այն չի փչանում ջրի կաթիլների անմիջական ազդեցությունից։ Ամուր պլաստիկը պաշտպանում է գործիքի էլեկտրոնիկան։
- Տեսակ՝ գծա-կետային
- Հարթեցման տրամագիծ՝ ± 4°
- Լազերային ճառագայթի գույնը՝ կարմիր
- Հարթեցման տեսակը՝ ավտոմատ
- Հարթեցման ժամանակը՝ 4 վ
- Ճառագայթների քանակը՝ 4
- Լազերային դիոդ՝ < 1 մՎտ
- Ճառագայթների ուղղությունը՝ V H 2D
- Հստակությունը՝ ± 0.3 մմ/մ
- Լազերի դաս՝ 2
- Ալիքի երկարությունը՝ 630-650 Նմ
- Առանց ընդունիչի 15 մ
- Սնուցում՝ մարտկոց
- Շահագործման վայր՝ փակ տարածք
- Աշխատանքային ժամ՝ 6 մ
- Աշխատանքային ջերմաստիճան՝ -10 մինչև +50 °С
Reviews
There are no reviews yet.